211652_close_icon
views-count36297 դիտում article-date 10:30 29-01-2021

ԱՄՆ-ն Ռուսաստանին և Թուրքիային կոչ է արել ամբողջությամբ դուրս բերել զորքերը Լիբիայից

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերել Լիբիայից: Այս մասին գրում է[url=https://www.aljazeera.com/news/2021/1/28/us-calls-for-withdrawal-of-russian-turkish-forces-from-libya] Al Jazeera[/url]-ն, նշելով՝ զորքերի դուրսբերման համար նախապես սահմանված վերջնաժամկետն անտեսվել է, և կողմերն այս առնչությամբ որևէ կերպ չեն արձագանքել: «Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին կողմերին՝ այդ թվում՝ Ռուսաստանին, Թուրքիային և ԱՄԷ-ին, հարգել Լիբիայի ինքնիշխանությունը և անհապաղ դադարեցնել ռազմական միջամտությունը Լիբիայում: Հոկտեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն՝ մենք Թուրքիային և Ռուսաստանին կոչ ենք անում անհապաղ նախաձեռնել իրենց ուժերի և արտասահմանյան վարձկանների, վերահսկվող խմբավորումների դուրսբերման գործընթացը, որոնց նրանք հավաքագրել, ֆինանսավորել, տեղակայել և աջակցել են Լիբիայում», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ կնքված զինադադարի համաձայն երեք ամսվա ընթացքում օտարերկրյա զորքերը և վարձկանները պետք է դուրս բերվեին Լիբիայից: Այնուամենայնիվ, սահմանված վերջնաժամկետը լրացել է հունվարի 23-ին, և մինչ օրս կողմերը որևէ հայտարությամբ հանդես չեն եկել, իսկ զորքերը շարունակում են տեղակայված մնալ տարածաշրջանում:

Նմանատիպ նյութեր