1623 դիտում
09:35 29-01-2021
Երկրի բնակիչները 2021 թվականին կտեսնեն մի քանի խավարում եւ երկնաքարային հոսք
2021 թվականը Երկրի բնակիչների համար բազմաթիվ հետաքրքիր աստղագիտական իրադարձություններ է պատրաստել: Մեզ, մասնավորապես, սպասվում են լուսնային եւ արեգակնային խավարումներ, երկնաքարային հոսք, Յուպիտերի արբանյակների շուրջպար եւ մոլորակների առճակատում, հաղորդում է «[url=https://planet-today.ru/novosti/nauka/item/130511-zemlyane-uvidyat-neskolko-zatmenij-i-meteornykh-potokov-v-2021-godu]Planet-today[/url]»-ը:
Այս տարի մենք կտեսնենք երկու արեգակնային եւ երկու լուսնային խավարում: Առաջին խավարումը տեղի կունենա մայիսի 26-ին, այդ օրը Երկրի ստվերը կծածկի Լուսինը: Մասնակի լուսնային խավարմանը կարող են հետեւել ՌԴ արեւելյան սուբյեկտների բնակիչները, իսկ երեւույթն ամբողջությամբ կարող են տեսնել Ավստրալիայի բնակիչները: Երկրորդ լուսնային խավարումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին. այս անգամ այն կարելի է ամբողջությամբ տեսնել Ռուսաստանից, մասնավորապես, Կամչատկայից եւ Չուկոտկայից:
Հենց այդտեղից, ի դեպ, կարող են տեսնել օղակաձեւ արեգակնային խավարում հունիսի 10-ին: «Ռոսկոսմոս»-ի տվյալներով՝ օղակաձեւ արեգակնային խավարումը կնկատվի Ռուսաստանում կես դարվա մեջ առաջին անգամ:
Ինչ վերաբերում է երկնաքարային հոսքին, ապա այս տարի դրանք յոթը կլինեն: Առաջիկա երկնաքարային հոսքը տեղի կունենա ապրիլի կեսերին. դրանք Լիրիդներն են: Ամենավառը հոսքերը Ակվարիդները, Դրակոնիդները, Պերսեիդները եւ Գեմինիդներն են: 2021 թվականին ամենավառ երկնաքարը Վեստան է: Մարտի 4-ին, երբ Վեստան կմտնի Առյուծի համաստեղություն, դրա փայլը կկազմի 5,8 աստղային մեծություն:
Նմանատիպ նյութեր
4680 դիտում
22:35 15-09-2015
Երկիր մոլորակի բնակիչները սեպտեմբերի 27-ին կտեսնեն լուսնի լրիվ խավարումը. տեսանյութ
7586 դիտում
22:41 04-01-2016
Այս գիշեր Երկիր մոլորակի բնակիչները աստղային անձրև կտեսնեն
4319 դիտում
15:53 30-04-2022
Ապրիլի 30-ին տեղի կունենա արևի մասնակի խավարում, այն կկարողանան տեսնել հարավային կիսագնդի բնակիչները
Այս բաժնից
916 դիտում
21:42 07-12-2024
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Փարիզ
808 դիտում
21:20 07-12-2024
Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան