211652_close_icon
views-count1029 դիտում article-date 09:24 29-01-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատվաստվել է COVID-19-ի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ «Այսօր ինձ բախտ վիճակվեց ստանալու COVID19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Մենք պետք է աշխատենք՝ պատվաստանյութը հասանելի դարձնելու բոլորի համար և ամենուր։ Պանդեմիայի դեպքում մեզնից ոչ ոք անվտանգության մեջ չի հայտնվի, քանի դեռ բոլորս չենք լինի անվտանգության մեջ»,-գրել է նա։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի նշել է, թե գրանցված պատվաստանյութերից որն է ներարկվել նրան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր