211652_close_icon
views-count18117 դիտում article-date 22:02 28-01-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Toyota-ն. վերջինս հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայի, Նուբարաշենի խճուղի և Ժակ Իվ Կուստոյի խաչմերուկում բախվել են Մասիս Հակոբյանի վարած Opel մակնիշի և Արա Մանուչարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 բրիգադը, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել Մ. Հակոբյանին, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր