Նոր Հայասանում ամենաերկար և ամենակեղտոտ գետնանցումը շարունակում է պահպանել իր տիտղոսները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի Մաշտոցի պողոտայից մինչև Հրազդանի կրիճ` մանկական երկաթուղու մուտք տանող գետնանցումը Հայաստանում ամենաերկարն է, նաև ամենակեղտոտն ու ամենաանմխիթարը: Եվ այս ամենն այն դեպքում, երբ այն գտնվում է Երևանի կենտրոնում և մեր քաղաքի դեմքերից մեկն է:
«Դուխովների» հեղափոխությունից հետո էլ այստեղ ոչինչ դեպի լավը չփոխվեց, փոխարենը՝ պատերի վրա ավելացան նաև հեղափոխական թեմատիկայով գրությունները մեծացավ փլուզումների և ջրերի արտահոսքերի թիվը:
Տարածքում իշխում է գարշահոտությունը, այնինչ տարիներ շարունակ այն վերանորոգելու ավելի պիտանի տարածք, օրինակ՝ ժամանակակից արվեստների ցուցասրահ դարձնելու առաջարկներ են հնչում, հորդորներ՝ ուղղված օրվա իշխանությանը, սակայն սայլը տեղից չի շարժվում և համայնքային իշխանությունները մնում են էշի ականջում քնած:
Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի