211652_close_icon
views-count1578 դիտում article-date 16:52 28-01-2021

ԱՀԿ-ի թիմն Ուհանում սկսում է Covid-19-ի առնչությամբ փաստահավաք առաքելությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության թիմը կարանտինի ավարտից հետո Չինաստանի Ուհան քաղաքում սկսում է Covid-19-ի համավարակի պատճառ դարձած վիրուսի ծագումը պարզելու նպատակով փաստահավաք առաքելությունը: Այս մասին հայտնում է [url=https://www.theguardian.com/world/2021/jan/28/who-team-exits-wuhan-china-quarantine-covid-fact-finding-mission]The Guardian[/url]-ը: Հետազոտողներին, որոնց Չինաստան հասնելուց հետո պահանջվում էր 14 օր կարանտին անցնել, հինգշաբթի կեսօրին արդեն տեսել են իրենց հյուրանոցից դուրս գալիս և ավտոբուս նստելիս: Սակայն հայտնի չէ, թե ուր են նրանք գնացել:

Նմանատիպ նյութեր