Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման խնդիրները: Այս մասին «ТАСС»-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Թեմաները որոշված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ: Առաջին հերթին, մենք կքննարկենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրները»,- ասել է նա:
Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ կանցկացվեն փոխվարչապետերի մակարդակով հանդիպումներ, և արդյոք դրանք միշտ կանցկացվեն Մոսկվայում: «Առայժմ ոչինչ չի կարելի ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպում, ինչպես անցնի, այնպես էլ կլինի», – ավելացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 30-ին Մոսկվայում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հունվարի 30-ին կքննարկվի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը
2021.01.28 16:48


