211652_close_icon
views-count920 դիտում article-date 11:50 28-01-2021

Նախ և առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր Հայաստանի պետականության հիմնասյուն՝ հայոց բանակի օրն է: Այն նախ և առաջ մեր զոհված քաջորդիների ոգեկոչման օրն է. խոնարհվում ենք բոլորի առաջ: Երախտապարտ ենք հայոց բանակի սպաներին եւ զինվորներին՝ հայրենիքին իրենց անմնացորդ նվիրումի համար: Արցախյան պատերազմը պարտադրեց, որպեսզի օրվա խորհուրդը դառնա հայոց բանակի հզորացման եւ Հայաստանի անվտանգության գործին նվիրվելը: Յուրաքանչյուրը դա լավագույնս կարող է անել՝ իր գործն ու աշխատանքը գերազանց կատարելով։ Այդ պարագայում միայն ամուր ոտքի կկանգնենք եւ կունենանք մշտապես ուժեղ ու ժամանակակից բանակ, հզոր ու անվտանգ հայրենիք»:

Նմանատիպ նյութեր