211652_close_icon
views-count1615 դիտում article-date 12:49 28-01-2021

Չինաստանի իշխանությունները բնակիչներին գումար են առաջարկում Նոր տարին տանը դիմավորելու և հազարատներին չայցելելու համար

Չինական որոշ քաղաքներում Նոր տարին տանը դիմավորելու ու փողոց դուրս չգալու համար իշխանությունները բնակիչներին գումար են առաջարկում։ Այս մասին գրում է [url=https://www.vice.com/en/article/z3v8v5/chinese-cities-are-paying-people-not-to-travel-during-lunar-new-year]Vice[/url]-ը: Պարբերականը պարզաբանում է, որ ամանորյա տոների ընթացքում չինացիները հաճախ մեկնում են այլ քաղաքներում գտնվող իրենց հարազատների մոտ։ Ուստի տարածաշրջանից դեպի տարածաշրջան մարդկանց զանգվածային տեղաշարժերը կանխելու համար չինական որոշ քաղաքների ղեկավարությունները ամանորյա տոները տանն անցկացնելու համար իրենց բնակիչներին գումար են առաջարկում։ «Դա անհրաժեշտ է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հատկապես երկրի հյուսիս-արևելքում վարակի նոր օջախների բռնկման ֆոնին»,- հայտնել է չինական քաղաքներից մեկի քաղաքապետարանը։ Նշվում է, որ որոշ քաղաքներ ամանորյա օրերի տանը մնալու համար բնակիչների առաջարկում են 155 դոլար. իսկ օրինակ՝ Չանշա քաղաքային շրջանում առաջարկում են 30 գիգաբայթ շարժական ինտերնետ, 200 էլեկտրոնային գիրք և անվճար դիմակներ

Նմանատիպ նյութեր