211652_close_icon
views-count648 դիտում article-date 11:53 28-01-2021

Ֆիլհարմոնիկ նվագախումբը և դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես կգան բարեգործական համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և հանրահայտ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը կներկայանան բարեգործական համերգով, որի հասույթով հնարավոր կլինի դաշնամուր նվիրել պատերազմի օրերին հրետակոծված Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցին: Musicians for Musicians երեկոն տեղի կունենա փետրվարի 2-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին կմասնակցեն նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը, ալտահար Հայկ Տեր-Հովհաննիսյանը, թավջութակահար Սևակ Ավանեսյանը, կոնտրաբաս կնվագի Հայկ Խաչատրյանը: Կհնչեն Շուբերտի, Բեթհովենի ստեղծագործությունները: Արմատներով արցախցի վիրտուոզ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը հանդես է գալիս աշխարհահռչակ բեմերում: Հանդես է եկել BBC Radio-ում՝ Լոնդոնի կամերային և մի շարք հայտնի նվագախմբերի հետ։

Նմանատիպ նյութեր