211652_close_icon
views-count1062 դիտում article-date 11:44 28-01-2021

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ընդհանուր հատուցել է 1527 ընտանիքի

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Հայոց բանակի անձնվեր մարտիկներին, ու նաև խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը կամ առողջությունն են զոհաբերել հայրենիքի պաշտպանության համար: «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում: Հիմնադրամը մինչ այսօր հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցում է ստանում 66 ընտանիք: Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ և 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների): «Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել Հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին: Փառք և խոնարհում բոլոր մարտիկներին»,-ասված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր