211652_close_icon
views-count1622 դիտում article-date 11:40 28-01-2021

Սինգապուրում կալանավորվել է 16-ամյա դեռահաս, որը ահաբեկչություններ էր նախապատրաստել երկու մզկիթներում

Սինգապուրում կալանավորվել է 16-ամյա դեռահաս, որն ահաբեկչություններ է նախապատրաստել երկու մզկիթներում: Այս մասին հայտնում է [url=https://apnews.com/article/new-zealand-mosque-attacks-singapore-terrorist-attacks-418c123c77b54c7a2d15c8a0907de40f]Associated Press[/url]-ը: Նշվում է՝ դեռահասը ոգեշնչվել է ավստրալացի այն գրոհայինի արարքներից, որը 2019 թվականին Նոր Զելանդիայի երկու մզկիթներում 51 հավատացյալի էր սպանել: Էթնիկ հինդու-քրիստոնյա դեռահասին, որի անունը գաղտնի է պահվում, նման քայլի է դրդել «իսլամի նկատմամբ ուժեղ հակակրանքն ու բռնության կիրքը»: Ըստ երկրի ներքին անվտանգության նախարարության՝ նա դարձել է ահաբեկչության համար կասկածվող ամենաերիտասարդ անձը, որը, ըստ երկրի ներքին անվտանգության մասին օրենքի, գտնվում է կալանքի տակ: Հետաքննությամբ ձեռք բերված փաստերի համաձայն՝ տղան մենակ է աշխատել և պատրաստվել է մարտի 15-ին՝ Քրայսթչերչի ահաբեկչության երկրորդ տարելիցի օրը, հարված հասցնել իր տան մոտ գտնվող երկու մզկիթներին: Ճիշտ վերջին դեպքի նման, նա նույնպես մտադիր է եղել ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել իր հարձակումը՝ բջջային հեռախոսներն ամրացնելով բաճկոնին: Բացի այդ, նա նաև նախապատրաստել է երկու հայտարարություն՝ հարձակումից անմիջապես առաջ տարածելու համար։ Այնուամենայնիվ, դեպքի առնչությամբ երկրի արդարադատության և ներքին գործերի նախարարը հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ իշխանությունները մտադիր չեն մեղադրանք առաջադրել դեռահասին, քանի որ նա անչափահաս է և հանցանք չի գործել: Բացի այդ, տեղական իշխանությունների խոսքով՝ դեռահասը կանցնի վերականգնողական գործընթաց, որը ներառում է կրոնական, հոգեբանական, ինչպես նաև սոցիալական խորհրդատվություն:

Նմանատիպ նյութեր