211652_close_icon
views-count2110 դիտում article-date 23:50 27-01-2021

Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում. Ռոբերտ Քոչարյան

Արցախի պետականությունից միայն բեկորներ են մնացել: Բայց այն փրկել կարելի է, միայն թե ոչ իշխանությունում այսօր գտնվող մարդկանցով ու նրանց ունեցած գործիքակազմով: Նման տեսակետ է հայաստանյան մի քանի կայքերին տված հարցազրույցում հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը: Ինձ ասում են՝ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Արցախի Սահմանադրությամբ Արցախը 12.5 հազար քառ. կմ է: Հիմա 2.5 հազարն է մնացել, ի՞նչ Սահմանադրության մասին եք դուք խոսում»,- ասաց Քոչարյանը: Նրա խոսքով` շարքային քաղաքացիներին հայտնի են միայն Սյունիքի մարզում առկա կորուստները, մինչդեռ Արցախում ամեն օր նոր տարածքային կորուստներ են գրանցվում: Ըստ նրա` չի արձանագրվել, թե նոյեմբերի 9-ի դրությամբ կողմերից որն ինչ դիրքում է մնացել: Ադրբեջանը, այս բացից օգտվելով, ամեն օր առաջ է գալիս, իսկ նրան դիմակայող չկա: «Ես տեսնում եմ, որ մենք ամեն օր քայլ առ քայլ շարունակում ենք պարտվել»,- ասաց Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր