211652_close_icon
views-count13290 դիտում article-date 23:28 27-01-2021

Հրապարակվել են սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների 18 անուններ, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել. Razm.info. Մաս 3

[url=https://razm.info/147973]Razm.info[/url]-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։ Շարքի առաջին և երկրորդ մասերի հրապարակումից հետո Պաշտպանության բանակը հրապարակել է ևս երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ Նրանցից 6-ը ներառված էին այս շարքի նախորդ մասերում։ [b]Նրանք են․[/b] [b]•Մարկոսյան Հովհաննես Արմենի[/b] (ծնված` 1994թ․,Հրազդան), կամավորական, զոհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի 15–ին։ [b]•Աղազարյան Ալեն Էդիկի[/b] (ծնված՝ 1990թ․) զոհվել է հյուսիսային ուղղությամբ, հոկտեմբերի 4-ին։ [b]•Մարգարյան Մանուկ[/b] (ծնված՝ 1985թ․), կամավորական։ [b]•Սարգսյան Գոռ[/b] (ծնված՝ 1985թ․) կամավորական։ [b]• Ազարյան Սարգիս Վահանի[/b] (ծնված՝ 1992թ․, Փարպի), զոհվել է նոյեմբերի 8-ին Շուշիի մարտերում։ [b]• Ասրյան Մխիթար Վլադիկի[/b], զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում։ [b]•Աղաջանյան Արթուր Էդիկի [/b](ծնված՝ 1984թ․), պահեստազորային, զոհվել է հոկտեմբերի 10–ին Ֆիզուլիում։ [b]•Հյուսնունց Նվեր Վագիֆի[/b] (ծնված՝ 1986թ․, Մարտակերտ), կամավորական, զոհվել է նոյեմբերին Կարմիր Շուկայում։ [b] •Արշակյան Գևորգ Արշավիրի[/b] (ծնված՝ 1996թ․, Երևան) պահեստազորի սպա, կամավորական, զոհվել է Շուշիի մարտերում։ [b]•Ադուրյան Արեգ Արտակի[/b] (ծնված՝ 2000թ․), ժամկետային զինծառայող, բուժակ։ [b]•Սարգսյան Ժորա Սարգսի[/b] (ծնված՝ 2000թ․), զոհվել է հոկտեմբերի 23-ին։ [b]•Քթրյան Ժորա Սամվելի[/b] (ծնված՝ 1996թ․, Մայիսյան), ավագ լեյտենանտ։ [b] •Բարսեղյան Էդգար Սամվելի [/b](ծնված՝ 1993թ․, Արմավիր), կամավորական։ [b]• Մարտիրոսյան Մերուժան Ռոմայի[/b] (ծնված՝ 1987թ․), զոհվել է հոկտեմբերի 28-ին Շեխեր գյուղի պաշտպանության մարտերում։ [b]•Խաչատրյան Լյովա Շիրազի[/b] (ծնված՝ 1991թ․), կապիտան, խաղաղապահը զոհվել է նոյեմբերին։ [b]•Առաքելյան Արթուր Կամոյի[/b] (հայր) և [b]Առաքելան Կամո Արթուրի[/b] (որդի), զոհվել են հոկտեմբերի 29-ին։ [b]•Ղարսյան Հայկ[/b], ավագ լեյտենանտ, զոհվել է Վարանդայում։

Նմանատիպ նյութեր