211652_close_icon
views-count38072 դիտում article-date 21:04 27-01-2021

Սյունիքի մարզում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տրանսպորտի բաժնի պետը УАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա Սարգիս Ս.-ն իր վարած УАЗ 3909 մակնիշի ավտոմեքենայով Հալիձոր թաղամասում վրաերթի է ենթարկել Կապանի բնակիչ, 61-ամյա Արծրունի Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով Կապանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդանյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Սարգիս Ս.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում՝ տրանսպորտի բաժնի պետ, իսկ մահացած Արծրունի Մ.-ն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր