211652_close_icon
views-count29656 դիտում article-date 16:44 27-01-2021

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի 32 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ 34-ամյա Հովհաննես Ղազարյանի վարած Opel մակնիշի և 22-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի շարժիչի հատվածում հրդեհ է առաջացել։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ․Ղազարյանի ուղևոր՝ Գյումրիի բնակիչ 43-ամյա Նաիրա Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Գյումրիի բժիշկները։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարականով՝ դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Է․ Վարդապետյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մուշի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ․ Մկրտչյանի և հերթապահ մասի պետ Ա․ Աղեկյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմենքենաները տեղափոխվել են Ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր