211652_close_icon
views-count1359 դիտում article-date 13:59 27-01-2021

Իրանը բանակցում է «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու շուրջ

Իրանը բանակցում է COVID 19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութեր մատակարարելու շուրջ, կողմերը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել, հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին: Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210127/vaktsina-1594756128.html]ria.ru[/url]-ն։ «Մեր դեսպանը (Ռուսաստանում) աշխատում է համաձայնագրի վրա: Հուսով եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ այսօր, կամ վաղը», - ասել է Վաեզին իրանական հեռուստատեսության եթերում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ ասել էր, որ «Սպուտնիկ V»-ը պատվաստանյութ հաջողությամբ գրանցվել է Իրանում, և Թեհրանը հույս ունի առաջիկայում համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր