1677 դիտում
13:59 27-01-2021
Իրանը բանակցում է «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու շուրջ
Իրանը բանակցում է COVID 19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութեր մատակարարելու շուրջ, կողմերը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր կնքել, հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին: Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210127/vaktsina-1594756128.html]ria.ru[/url]-ն։
«Մեր դեսպանը (Ռուսաստանում) աշխատում է համաձայնագրի վրա: Հուսով եմ, որ համաձայնագիրը կստորագրվի կամ այսօր, կամ վաղը», - ասել է Վաեզին իրանական հեռուստատեսության եթերում:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մոսկվա կատարած այցի ժամանակ ասել էր, որ «Սպուտնիկ V»-ը պատվաստանյութ հաջողությամբ գրանցվել է Իրանում, և Թեհրանը հույս ունի առաջիկայում համատեղ արտադրություն սկսել Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
19:26 10-05-2015
«Visa»-ն բանակցում է «Visa Europe»-ը գնելու շուրջ
11268 դիտում
09:29 20-08-2021
Քաղաքացիներն անհարմար դրության մեջ են հայտնվել. պոլիկլինիկաներում «Սպուտնիկ-V» պատվաստանյութ չկա․ «Ժողովուրդ»
2264 դիտում
22:11 24-08-2021
Հունգարիան պլանավորում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութ արտադրել 2022 թվականից
Այս բաժնից
811 դիտում
22:47 09-01-2025
Բաքվում բռնությամբ կորզված որևէ «ցուցմունք» չի կարող փոխել մեր կարծիքն ու գործողությունները․ Բագրատ Սրբազան
820 դիտում
22:35 09-01-2025
Վշտացած ենք Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով. ՀՀ ԱԳՆ
1483 դիտում
22:10 09-01-2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել