211652_close_icon
views-count1397 դիտում article-date 12:33 27-01-2021

Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով շուրջ 100 մարդ է տուժել, կա 1 զոհ

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում բողոքի ակցիայի ժամանակ գյուղացիների և ոստիկանության միջև բախումների հետևանքով 86 ոստիկան է տուժել։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության աղբյուրները։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ 8 ավտոբուս և 17 մասնավոր մեքենա է վնասվել։ Միևնույն ժամանակ, բողոքի ակցիաների մասնակիցները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նաև ցույցերի ավելի քան 20 մասնակից: Չորեքշաբթի առավոտյան քաղաքային ոստիկանությունը անկարգությունների և վանդալիզմի 15 գործ է հարուցել Հանրապետության օրը գյուղատնտեսության մասին սեպտեմբերին ընդունված օրենքներից դժգոհող գյուղացիների և ֆերմերների կողմից կազմակերպված այսպես կոչված՝ «տրակտորների երթի» ընթացքում։ Նշվում է, որ ոստիկանների և ցուցարարների բախումները տեղի են ունեցել քաղաքի 6 շրջաններում։ Բախումների ընթացքում մահացել է մեկ մարդ։ Ինչպես «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10554879?fbclid=IwAR0CgFOSc3DrJSmicQqhXJL1RqDH76eslzSvZ8Y82g-eZsbWeOXa1DL1bss]ТАСС[/url]»-ին հայտնել են բողոքի ակցիաների մասնակիցները, զոհվածը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Սակայն ոստիկանություն հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ ցուցարարը, նախնական վարկածով, տրակտորի տակ է ընկել։

Նմանատիպ նյութեր