211652_close_icon
views-count1421 դիտում article-date 09:45 27-01-2021

Իշխանությունը փորձում է ժամանակ շահել, մինչև նոր գաղափարներ ծնվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահ­մանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տր­վի: Այսինքն՝ իշխող խմբակցությունն ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետևանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը խո­սեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի: Ինչո՞ւ ենք այսպես մտածում, նախ՝ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավոր լքեց իշխող խմբացությունը, և իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր: Հետևաբար Սահմանադրության փո­փոխությունը ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ և՛ ԼՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից: Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի ուշ­ադրությունը, ժամանակ շահել, մինչև նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարաձգելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր