211652_close_icon
views-count3239 դիտում article-date 09:22 27-01-2021

Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն ԼՂ-ում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հատուկ պատրաստություն են անցնում․ ՌԴ ՊՆ

Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար հատուկ պատրաստություն են անցնում։ [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12340872%40egNews&fbclid=IwAR2YZwVw0ayn5HnySOozIaqBhw14B2WKROu1_ERk2dwMGLLxYPpV7VyW-Og]ՌԴ ՊՆ[/url]-ի հաղորդմամբ՝ «պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը»: Համատեղ կենտրոնի անձնակազմը կկատարի իրադրության մշտադիտարկման և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն և այլ ռազմական գործողությունների խնդիրներ՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նմանատիպ նյութեր