211652_close_icon
views-count1455 դիտում article-date 09:36 27-01-2021

Երկրաշարժերի շարքը ցնցել է Իսպանիան

Իսպանական Գրանադա քաղաքի շրջանում երկրաշարժերի շարք է գրանցվել, դրանցից 3-ը եղել են 4 և ավելի մագնիտուդով։ Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210127/zemletryaseniya-1594722997.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով Երկրաբանական ազգային ինստիտուտին։ Զգալի վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ամենաուժեղ ցնցումները զգացվել են երեկ ուշ երեկոյան՝ Կուլյար-Վեգա(4,2 մագնիտուդ) և Սանտա-Ֆե (4 և 4,3) շրջաններում։ Եվս մի քանի ցնցումներ գրանցվել են գիշերը։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին հանգստություն պահպանել։ Վերջին շրջանում Անդալուսիայում սեյսմիկ ակտիվությունն ուժեղացել է․ դեկտեմբերից այնտեղ գրանցվել է ավելի քան 150 երկրաշարժ։

Նմանատիպ նյութեր