211652_close_icon
views-count15361 դիտում article-date 20:43 26-01-2021

Հայտնաբերվել է Երևանում ահաբեկչության մասին սուտ ահազանգ տվողը. 22- ամյա կասկածյալը այլ անուն, ազգանունով է ներկայացել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15: 00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ ինքը տեսել է, որ Վարդաշենի գիշերօթիկ դպրոցում ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերօթիկ դպրոց են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողներն ու նույն վարչության շնավարժերը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով: Կարճ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ ահազանգող քաղաքացին ներկայացել է Նարեկ Գասպարյան, ով իրականում ստել է: Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը եղել է Երևանի բնակիչ, 22-ամյա Գևորգ Դավթյանը, ով Էրեբունու ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Էրեբունու ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել, ապա բաց է թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր