211652_close_icon
views-count2956 դիտում article-date 20:12 26-01-2021

Քոնոր Մակգրեգորը մենամարտում ստացած վնասվածքներից ապաքինվելու է կես տարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խառը մենամարտերի իռլանդացի հայտնի մարտիկ Քոնոր Մակգրեգորը ապաքինման համար բժիշկներից 180 օր է ստացել՝ Աբու Դաբիում ամերիկացի Դասթին Պուարյեյի հետ մենամարտից հետո: UFC 257 մրցաշարի գլխավոր մարտը, որը կայացել էր կիրակի օրը, երկրորդ ռաունդում ավարտվեց Քոնորի տեխնիկական նոկաուտով: Մենամարտերի առաջնության նախկին բացարձակ չեմպիոնը նոկաուտով պարտվեց իր կարիերայի ընթացքում առաջին անգամ: Երկու ռաունդի ընթացքում Պուարյեն բազմիցս հարվածներ է հասցրել մրցակցին, որի պատճառով Մակգրեգորի մոտ խնդիրներ էին առաջացել ազդրի և ոտնաթաթերի ոսկրային հատվածներում: Մարտից հետո 32-ամյա իռլանդացին հենակներով էր շարժվում և լրագրողներին հայտնեց, որ իր «ոտքը լրիվ մեռած է»: Այժմ Մակգրեգորը կարող է օկտագոն վերադառնալ միայն վեց ամիս հետո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր