211652_close_icon
views-count1515 դիտում article-date 16:46 26-01-2021

Իրանի իշխանությունները կալանավորել են ԱՄՆ-ի քաղաքացու, որին կասկածում են լրտեսության մեջ

Իրանի իշխանությունները լրտեսության կասկածանքով կալանավորել են ԱՄՆ-ի եւ Իրանի քաղաքացու։ Այդ մասին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին: «Վերջերս Իրանից մեկնելու փորձ անելիս կալանավորվել է երկքաղաքացիութամբ իրանցի, որը լրտեսական գործունեություն էիրականացրել եւ տվյալներ հավաքել այլ երկրի համար»,- ասել է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի քաղաքացուն ձերբակալելու մասին լրագրողի հարցին: Իսմայիլիի խոսքը մեջբերում է Միզան գործակալությունը: Ըստ որում դատարանի ներկայացուցիչն ընդգծել է, որ «իրանական օրենքները չեն ճանաչում երկքաղաքացիությունը»: Ուստի կալանավորվածը երկրի իշխանությունների կողմից համարվում է սոսկ Իրանի քաղաքացի: Թեհրնի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման պատճառով Իրանում օտարերկրացի գործակալների հայտնաբերման արշավ է ընթանում: Այսպես, 2019 թվականի հոկտեմբերի 1-ին մահվան դատավճիռ է կայացվել երկրի քաղաքացուն ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի դրանից, 2020 թվականի փետրվարի 4-ին պատժի առավելագույն չափի է դատապարտվել Իրանի քաղաքացին միջուկային ծրագրի բնագավառում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10546891]ТАСС[/url]»-ը:

Նմանատիպ նյութեր