211652_close_icon
views-count3466 դիտում article-date 16:20 26-01-2021

Ալիևն ու Էրդողանը հավանություն են տվել Բահչելիի՝ Շուշիում դպրոց կառուցելու առաջարկին

Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը: Այս մասին հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից: «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փոխադարձ համաձայնությամբ Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը հաստատվել է»,-ընդգծել է Բահչելին: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա դպրոցի հիմքի տեղադրման արարողությունը: Թուրք կուսակցապետը ցուցադրել է նաև դպրոցի նախագծի նախնական տարբերակը և ավելացրել է, որ շինարարական աշխատանքներն ավարտվելուն պես ուսումնական հաստատությունը կտրամադրվի Ադրբեջանին:

Նմանատիպ նյութեր