211652_close_icon
views-count3975 դիտում article-date 15:36 26-01-2021

Էրդողանն ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկելու է Ադրբեջանում թուրքական զորքերի հետագա գործողությունները

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը Ադրբեջանում թուրքական զորքերի գործունեության մասին քննարկում է ծավալելու, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թուրքիայի ազգային անվտանգության խորհդիր հունվարի 28-ին կայանալիք նիստը վարելու է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Ակնկալվում է, որ այս տարվա առաջին հանդիպմանը կքննարկվեն ռազմավարական հարցեր, այդ թվում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Ադրբեջանում, Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի գործունեության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովի և Արևելյան Միջերկրական ծովի վերաբերյալ բանակցությունները նույնպես այն առաջնահերթ հարցերի թվում են, որոնք քննարկվելու են նիստի ընթացքում:

Նմանատիպ նյութեր