211652_close_icon
views-count1833 դիտում article-date 15:25 26-01-2021

Արցախում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիներն Իրանի ԱԳ նախարարի՝ ՌԴ այցելության նպատակներից է. Զարիֆը Մոսկվայում է

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր առավոտյան տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է իրանական [url=https://en.irna.ir/news/84199330/Iran-FM-in-Russia-for-regional-bilateral-talks]IRNA[/url] լրատվական գործակալությունը: Նշվում է՝ Զարիֆը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Սիրիիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցի հետ կապված հարցեր: Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն Իրանի արտգործնախարարի՝ ՌԴ այցելության մյուս նպատակներն են: Դիվանագետը երեկ Ադբեջանի մայրաքաղաք Բաքվում էր: ՌԴ-ում այցն ավարտելուց հետո նա պատրաստվում է գալ Հայաստան, ապա այցելել Վրաստան և Թուրքիա:

Նմանատիպ նյութեր