211652_close_icon
views-count1968 դիտում article-date 13:53 26-01-2021

Բայդենը հայտարարել Է Ռուսաստանի հետ խնդրահարույց հարցերը քննարկելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ պատրաստ է խնդրահարույց հարցերը քննարկել ռուսական կողմի հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը Մոսկվայի հետ կապված թեմաների վերաբերյալ զանազան տեղեկատվության հարցում է արել գերատեսչություններին: Միեւնույն ժամանակ, ընդգծել է նախագահը, Միացյալ Նահանգները կարող է նաեւ համագործակցել Ռուսաստանի հետ, մասնավորապես, ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) կրճատման եւ սահմանափակման հարցում: «Մենք կարող ենք նաեւ ի շահ մեր երկրների գործել ՌՀՍ-3-ի երկարացման հարցում, եւ հստակ հասկանալ տալ Ռուսաստանին, որ մենք շատ ենք անհանգստացած` լինի դա Նավալնիի հետ կապված պահվածքով, Solar Winds-ի հետ կապված իրադրությամբ կամ Աֆղանստանում ամերկացիների գլխի համար պարգեւի մասին հաղորդագրություններով»,-ասել Է Բայդենը: Բոլոր մեղադրանքները Մոսկվան քանիցս հերքել Է, հաղորդել է [url=https://ria.ru/20210126/bayden-1594563364.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր