211652_close_icon
views-count1387 դիտում article-date 12:55 26-01-2021

Հայաստանի Ժողովրդական Շարժում (ՀԺՇ) հասարակական-հայրենասիրական կազմակերպության հայտարարությունը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի Բաքու այցի առնչությամբ

«Դիտարկելով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի` Բաքու այցելության ընթացքում «վերջին հաղթանակների կապակցությամբ» Ադրբեջանի իշխանություններին ուղղված շնորհավորանքը՝ պետք է արձանագրել, որ հայ ժողովրդի մեջ դժվար թե գտնվի որեւէ պատասխատու կողմ, որը շնորհավորի Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիներին, իրենց նախաձեռնած հակաիրանական որեւէ արարքի կապակցությամբ։ Իսկ հայ ժողովուրդը կատարվածի առնչությամբ պետք չէ, որ զարմանա կամ զայրանա` ինքնիշխանությունից կամովին հրաժարաված իշխանությունները միայն նմանատիպ վերաբերմունքի են արժանի։ Այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը թերեւս պետք է նկատի ունենա, որ հարաբերություններում փոխադարձությունը կարեւորագույն պայման է»,- նշված է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր