211652_close_icon
views-count1846 դիտում article-date 11:34 26-01-2021

Շուշիի ընկնելն առեղծված է․ Սեյրան Օհանյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ ««Իրավունք TV»֊ի եթերում, անդրադառնալով ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի հարցազրույցում Շուշիի հետ կապված աղմկա­հարույց հայտարարություններին, մեզ հետ զրույցում Պաշտպանության նախ­կին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հետևյալ մասնա­գիտական կարծիքը հայտնեց. -Շուշիի մարտական գործողու­թյունները պետք է դիտարկել ընդհանուր պաշտպանողական օպերացիայի որոշակի հատվածների հետ: Որովհետև ադրբեջանցիները Շու­շի հենց այնպես, միանգամից չեն հասել, այդ ճանապարհին տարբեր հատվածնե­րում՝ Հորադիզ, Հադրութ, Ջաբրայիլ, Քարինտակ, Կարմիր Շուկա և այլն մարտա­կան գործողություններ են ընթացել: Եվ հիմնական պատճառը, որ հակառակորդը կարողացել է հասնել Շուշի, դա այն է, որ նշված ուղղությամբ ճիշտ ղեկավարման միջոցներ չեն ձեռնարկվել: Այսինքն՝ պետք է ստեղծվեր առաջնային ղեկա­վարման կետ՝ իր բոլոր հնարավորություն­ներով՝ հակառակորդին հետախուզելու, նրան խոցելու, հակաօդային պաշտպա­նություն իրականացնելու, ճիշտ խմբավո­րումներ իրականացնելու առումով: Դա չի արվել: Պատճառը հենց դա էր, որ հակա­ռակորդը կարողացավ շրջանցել և լեռնաանտառային գոտիներով հասնել Շու­շի: Իրականում ես եղել եմ Շուշիում, որ­տեղ կամավոր սկզբունքով փորձել եմ աշխարհազորի ձևավորմանը աջակցել, ու այն հրամանատարական կետը, որը ձևավորված էր Շուշիում, գտնվում էր ռմբակոծության տակ՝ սկզբից հակառա­կորդի կողմից: Այնուհետև, երբ ՊԲ հրա­մանատարը որոշեց հրամանատարական կետը հանել, այն նաև գտնվել է ռմբակո­ծության տակ հայկական կողմից, այ­սինքն՝ հակագրոհային, հակահարվածային գործողությունների շրջանակում: Այնուհետև, թե ինչպես այն ընկավ, ինչ պայմաններում, ես խորությամբ տեղյակ չեմ: Որովհետև, ինքս նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան եմ այնտեղից դուրս եկել՝ հրամանատարական կետի փոփո­խության հրամանը ստանալուց հետո: [b]-Ձեր՝ հրամանատարական կետը լքելուց առաջ նման խոսակցություններ լսե՞լ եք, որ պետք է նահանջել, հակառակ դեպ­քում՝ «Իսկանդերը» կհարվածի:[/b] -Նման խոսակցություններ չեն եղել, իսկ «Իսկանդերի» հարվածների ար­դյունքների մասին լսել եմ այնքանով, որ­քանով հանրությունն է լսել: [b]-Պարո՛ն Օհանյան, կարելի է ասել, որ մենք կամա, թե ակամա պարարտ հող ենք նախապատրաստել, որ Շուշին ընկնի:[/b] -Գիտեք, այս գործողությունները և գործողությունների ընթացքում տարվող միջոցառումները բեմականացման տպա­վորություն են թողել ինձ վրա: Ես, այնտեղ լինելով, անընդհատ փորձել եմ խորհր­դատվություն տալ Արցախի ղեկավարու­թյանը, բայց դրանք մնում էին օդում: Շուշիի ընկնելն առեղծված է, այնպես որ, կարծում եմ, հետագայում լուրջ քննու­թյան կարիք կա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր