211652_close_icon
views-count1289 դիտում article-date 10:45 26-01-2021

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է «Թալիբան» շարժման պատվիրակության՝ Թեհրան ժամանման մասին

«Թալիբան» արմատական շարժման պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան՝ երկրի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն, փոխանցում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10544607?fbclid=IwAR28HXTvqmix-Cb6xKr7GXS9hRaWNuRnb2luwUzaHwR3WXin0wm9JxovrUY]ТАСС[/url]»-ը։ Ղաթիբզադեն նշել է, որ թալիբների քաղաքական պատվիրակությունը Թեհրան է այցելել Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մանրամասնել է, որ «պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան Իրանի ԱԳՆ-ի հրավերով ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների հետ»։ Ղաթիբզադեի խոսքով՝ «Թեհրանում գտնվելու ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա իրանական կողմի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԳ նախարարի և Աֆղանստանի հարցով Իսլամական Հանրապետության հատուկ ներկայացուցչի հետ, կողմերը կարծիքներ կփոխանակեն Աֆղանստանում խաղաղ կարգավորման և հարակից հարցերի շուրջ»։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 6-ին Իրանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Մոհամադ Իբրահիմ Թահերիյանֆարդը բանակցություններ էր վարել Կատարի «Թալիբան» շարժման գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Նմանատիպ նյութեր