211652_close_icon
views-count4678 դիտում article-date 09:08 26-01-2021

Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ: Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ: Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթաց­քում պարտքն ավելացել է 8,8 տո­կոսով: Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված: Հաշվի առ­նելով դրամի թուլացումը՝ պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը: Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար: Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրաց­նում է դրա սպասարկումը: Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում պարտքը սպասարկելու համար: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են: Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն: Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը: Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դո­լարով կամ գրեթե 10 տոկոսով: Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում: Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ: Եղան տեղեկություններ, որ կառա­վարությունը ևս 1 մլրդ դոլարը գերա­զանցող պարտք է կուտակել արցախյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց: Պատերազմի ժամանակ կառավա­րությունը ձեռք է բերել մեծ քանա­կությամբ զենք-զինամթերք: Հասկա­նալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել: Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն որպես պե­տական պարտք: Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստո­րագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այ­ցի ընթացքում: Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տե­ղեկատվություն չեղավ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր