5710 դիտում
23:52 25-01-2021
Նիկոլը դիակ է, քանզի չեն կողմնորոշվում՝ ով է հուղարկավորելու, այն փտում է ու թունավորում ողջ տունը․ Միքայել Մինասյան
Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարեւոր ու անկարեւոր հարցերի շարքը երկար է) մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց հետեւողականորեն ու գիտակցված։ Վաճառեց իր հոգին կոնկրետ փողի դիմաց եւ մեռավ։
Նիկոլը դիակ է, որին դրել են սենյակի կենտրոնում ու քանի որ չեն կարողանում կողմնորոշվել՝ ով է հուղարկավորելու, երբ է լինելու հոգեհանգիստը, ումով են փոխարինելու («զադերժկայի» կարեւոր ու անկարեւոր հարցերի շարքը երկար է) մեռելը պառկած փտում է ու գարշահոտով թունավորում է ամբողջ տունը:
Բայց նա միակ մեռելը չի. կան նաեւ ուրիշ դիակներ, որոնց մեռելը հույս է ներշնչում: Հույս, թե կարող է վերածնվել, հառնել նորից, (չէ որ երկար ժամանակ է չեն թաղել)։ Սենյակի կենտրոնում դրված մեռելի ներկայությունը ծնում է զգուշավոր կասկած, որ եթե դեռ սենյակում պառկած է, գուցե չի մեռել, գուցե սա գարշահոտ չէ, այլ իր բնական հոտը (Աննան կհաստատի), գուցե պետք է ընդամենը նրա կոստյումը փոխե՞լ ու նորից լայվի կոճակը միացնե՞լ:
Բայց Նիկոլը մեռել է՝ վերջնական ու անվերադարձ։ Ու բոլորը, որ Նիկոլի հետ ծրագրեր են կազմում, իրենք էլ են դիակ: Դիակ էին ու դիակ են Վաղարշակ Հարությունյանն ու նրա տեղակալները՝ Սուրեն Սահակյանն ու «լամպչկա» Արմանը, քայլող դիակներ են Խաչատրյան եղբայրեները՝ սորոսականներ Դավիթն ու Սասունը, հիմար դիակ է Menu.am-ի ձախողակ գործարար Վահան Քերոբյանը։ Սա հին ու նոր մեռելների շքերթ է ու նրանց վերջին հնարավորությունը՝ հավերժ մոռացությունից առաջ երկու կոպեկ փող գողանալու: Գերեզմաններից դուրս եկած, ֆարմալինի հոտով մեռելներն իրար հերթ չտալով, փորձում են իրենց գլխավոր դիակին կյանքի նշույլներ տալ։ Բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Նիկոլը մեռել է։
Իսկ ինչ անեն բոլոր նրանք, որոնք չեն մեռել ու չեն ցանկանում մեռնել։ Պատասխանը շատ հստակ է. անել այն, ինչ հայերը կարողանում են անել ամենալավը՝ դիմանալ։ Դիմանալ, որովհետեւ ավելիին դեռ պատրաստ չեն։ Դիմանալ, որովհետեւ քիչ է մնացել։ Դիմանալ, որովհետեւ դա նվազագույնն է, ինչ կարող են մարդիկ, որոնք որոշեցին դեռ չունենալ առաջնորդ:
Նիկոլի իշխանության գալը, որքան էլ սարսափելի է հնչում, բնական էր։ Այն աղետալի էր, սխալ, հիմարություն էր ու խայտառակություն, բայց՝ բնական։ Նիկոլի ստեղծած աղետը նույնպես կանխատեսելի էր։ Դրա մասին խոսում էին բոլորը։ Ոչինչ չի կատարվել, որը անակնկալ էր։ Հիմա անբնական է Նիկոլի մնալը, որովհետեւ մեռածը չի կարող մնալ ողջերի մեջ։
Հարց կտաք. ինչո՞ւ ես չեմ թաղում։ Պատճառները շատ են, ահա ամենակարեւոր երեքը։
Առաջինը՝ պատմականորեն կան մարդիկ, որոնք պետք է ասեն՝ Նիկոլին իրենք են թաղելու կամ ընդունեն, որ չեն կարողանում թաղել եւ հուղարկավորողների հերթից դուրս գան: Այդ իմաստով ես սպասում եմ։ Ես դաստիարակված մարդ եմ եւ իմ տեղը գիտեմ։
Երկրորդ. դիակին այցելողների շքերթը շատ օգտակար է։ Էլ ե՞րբ կունենանք այսպիսի հնարավորություն առանց մեծ ջանքի հայտնաբերելու բոլոր մեռելներին՝ դավաճան մեռելներին, անուղղելի մեռելներին, պատմական մեռելներին։ Նայեք Նիկոլին գովացողների, հանդիպողների, պաշտոն մուրացողների, համագործակցողների ցանկը, ամեն ինչ պարզ երեւում է։
Երրրորդ. Ես չափազանց շատ եմ մի հոգու թաղելու համար։ Էդ գործը կարող եք անել առանց ինձ։ Հերթը որ հասնի ինձ, ես դրանց բոլորին եմ թաղելու՝ Նիկոլից մինչեւ վերջին հոգատար սասուն. նույն քաղաքական փոսում եւ վերջնական:
Հ.Գ. Թաղողը պետք է մի հոգի լինի. դա խմբակային գործ չէ: Մի հոգի պետք է որոշի, ստանձնի պատասխանատվությունն ու թաղի»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նիկոլը մեռել է։ Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին։ Նիկոլը սպանեց Արցախը, 5000 լուսավոր տղերքին, մեր հաղթանակը։ Դա արեց...
Опубликовано Mikayel Minasyan Понедельник, 25 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»