211652_close_icon
views-count1765 դիտում article-date 22:57 25-01-2021

System of a Down-ը կազմակերպում է պատերազմում վիրավորված զինվորներին աջակցելու առցանց դրամահավաք

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը հունվարի 30-ին կազմակերպում է առցանց դրամահավաք ՝ աջակցելու Արցախի պատերազմում վիրավորված զինծառայողներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ խմբի «Ինստագամի»-ի պաշտոնական էջում տարածած հայտարարությունից: «Նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի հայտարարությունից հետո հակամարտության ընթացքում վիրավորված հերոսները շարունակում են պրոթեզավորման, առաջադեմ բուժման և բժշկական օգնության խիստ կարիք ունենալ: Մենք կազմակերպում ենք ուղիղ հեռարձակմամբ դրամահավաք միջոցառում, որպեսզի գումար հավաքենք ձեռքերը և ոտքերը կորցրած հարյուրավոր զինվորների վերականգնման և վերջույթների պրոթեզներով ապահովման համար»,-ասված է հայտարարությունում: Առցանց դրամահավաքը տեղի կունենա հունվարի 30-ին խմբի YouTube-ի [url=https://www.instagram.com/systemofadown/?utm_source=ig_embed]ալիքում[/url]: Առցանց միջոցառումից հետո կլինի «Genocidal Humanoidz» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր