Վերջին ամիսներին հանրապետությունում նկատվում է հանցագործությունների աճ, սակայն որոշ մարզային ոստիկանապետեր ավելի շատ զբաղված են սոցիալական ցանցերում ստատուսներ գրելով, քան հանցագործությունների բացահայտմամբ, ինչու չէ, նաև՝ նախականխմամբ:
Վերջին ամիսներին հանցագործությունների աճ է նկատվում Արմավիրի մարզում, այդ թվում՝ ավտոմեքենաների առևանգում, բնակարանային գողություններ, մինչդեռ Արմավիրի մարզում իրեն թիվ 1 ոստիկան համարող, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը ավելի շատ փայլում է սոցիալական ցանցերում ստատուսներ գրելու մեջ, քան հանցագործությունների բացահայտման գործում:
Արմավիրի մարզում հանցագործությունների աճի դեմն առնելու մեջ պետք է ձեռքը սեղանին խփի ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանը, որպեսզի մարզի նախկին ոստիկանապետ, ներկայումս ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի նման «Մեծն ստատուսագետ ընկեր Կարենը» զբաղվի լուրջ աշխատանքներով, իսկ Արամվիրի մարզում հանցագործությունների կանխման ու բացահայտման բարձր ցուցանիշներ եղել են Ա. Հովհաննիսյանի պաշտոնավարման տարիներին:
SHAMSHYAN.com-ը առաջիկայում կներկայացնի ստացված այն բոլոր տեղեկությունները, թե որ մարզում, որ ոստիկանապետն է ավելի լավ տիրապետում օպերատիվ իրավիճակին և որ ոստիկանապետն է ավելի շատ զբաղված ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ «ամբաղ-զամբաղ» դոսյեներ հավաքելով, որ ոստիկանապետն է, որ անգամ լուրջ դեպքերի ժամանակ չի բարեհաճում գնալ դեպքի վայր:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Մինչ Արմավիրի մարզի Մեծն ոստիկանապետը զբաղված է ստատուսներ գրելով, մարզում հանցագործությունների աճ է նկատվում
2021.01.25 22:44

