211652_close_icon
views-count2322 դիտում article-date 21:25 25-01-2021

Բրազիլիայում աղետի է ենթարկվել «Պալմասի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլիայի չորրորդ դիվիզիոնի «Պալմաս» ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Պորտու-Նասիունալ քաղաքի օդանավակայանից թռչելիս աղետի է ենթարկվել: Աղետից զոհվել են օդանավում գտնվող բոլոր 6 հոգին: Օդանավում՝ բացի օդաչուից, գտնվում էին չորս ֆուտբոլիստ և «Պալմաս» ակումբի նախագահը: Նրանք մեկնում էին Գոյանիա՝ «Վիլա-Նովա» թիմի հետ արտագնա խաղին: «Ինքնաթիռը, որտեղ ակումբի նախագահ Լուկաս Մեյրան գտնվում էր օդաչու Վագների և ֆուտբոլիստներ Լուկաս Պրակսեդեշի, Գիլյերմե Նոեյի, Ռանուլեյի և Մարկուշ Մոլինարիի հետ, գետնից բարձրացել է և վայր ընկել թռիչքուղու վերջում: Ցավոք, բոլորը զոհվել են», նշված է «Պալմասի» հայտարարության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր