211652_close_icon
views-count1097 դիտում article-date 19:02 25-01-2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 25-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով հակիրճ ներկայացրեց երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգեյ Նորայրի Նազարեթյանի կեսդարյա գործունեությունը՝ հատկապես նրա կողմից ստացած գիտական արդյունքները: Նախարարը շնորհակալություն հայտնեց բեղմնավոր աշխատանքի համար, կարևորելով նրա ներդրումը սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատմանն ու ռիսկի նվազեցմանն ուղղված: Ս.Նազարեթյանը 389 գիտական աշխատությունների հեղինակ է: Ներկայացնելով գիրքը, նշեց, որ այն գիտահանրամատչելի գիրք-ալբոմ է, ներկայացված գիտա-մեթոդական մշակումների և գիտա-կիրառական բնույթի արդյունքների տեսքով: Գրքում ոլորտի միջազգային հեղինակավոր մասնագետների գրավոր կարծիքներից մեջբերումներով ցույց են տրված Ս. Նազարեթյանի մենագրությունների ու հոդվածների մասին գիտական գնահատականները: Մեծ տեղ է հատկացված նաև նրա ստացած գիտական արդյունքների գործնական կիրառմանը՝ ոլորտի զարգացման և ՀՀ սեյսմիկ անվտանգության բարձրացման տեսակետներից: Գրքում որոշակի տեղ են զբաղեցնում խոսուն լուսանկարները: ԱԻ նախարար Ա. Փիլոյանը ևս մեկ անգամ կարևորեց գրքի նշանակությունը որպես ձեռնարկ և ուղեցույց՝ ոլորտի մասնագետների և ազգաբնակչության համար, սեյսմիկ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով և ի նշան երախտագիտության պրոֆեսորին հանձնեց «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն հասարակության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր