211652_close_icon
views-count1706 դիտում article-date 18:17 25-01-2021

Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը պարգևատրվել է «Վարազդատ Արշակունի» մեդալով

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Շիրակի մարզի սպորտի ղեկավար Վաչագան Վարդանյանը երկարամյա աշխատանքային գործունեության և 60- ամյակի առթիվ պարգևատրվել է ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» մեդալով։ Պարգևը հանձնել են ՀԱՕԿ-ի փոխնախագահ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը և վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը: Վաչագան Վարդանյանն ունի ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի վաստակավոր գործչի կոչումներ: Պարգևատրվել է մի շարք հուշամեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով։

Նմանատիպ նյութեր