211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:18 25-01-2021

Քաբուլում պայթեցրել են Իտալիայի դեսպանության ավտոմեքենան. Tolo News

Հունվարի 25-ին Քաբուլում հպայթեցրել են Իտալիայի դեսպանության զրահապատ ավտոմեքենան: Ինչպես հայտնել է Աֆղանստանի [url=https://tolonews.com/afghanistan-169499]Tolo News[/url] հեռուստաալիքը, վիրավորվել է մեկ մարդ։«Իտալիայի դեսպանության ավտոմեքենան եղել է ինքնաշեն պայթուցիկ սարքի (միջոցով կատարված ահաբեկչական գործողության) թիրախը, մեջբերում է հեռուստաալիքն անվտանգության ծառայություններում իր աղբյուրի խոսքը:- մեկ մարդ թեթեւ վիրավորվել է»: Աղբյուրի տվյալներով՝ խոսքը վերաբերում է այն ավտոմոբիլին, որով Իտալիայի դիվանագիտական ներկայացուցչություն են բերվում տեղացի աշխատակիցները: Առայժմ ոչ ոք չի ստանցնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Tolo News-ը բերում է սեփական հաշվարկների տվյալները, որոնց համաձայն վերջին 100 օրում Քաբուլում տեղի է ունեցել 177 պատահար անվտանգության ոլորտում, ներառյալ ինքնաշեն սարքերի պայթյունները: Դրանց հետեւանքով 177 մարդ զոհվել եւ 360-ը վիրավորվել է, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10537399]ТАСС[/url]»-ը:

Նմանատիպ նյութեր