211652_close_icon
views-count1231 դիտում article-date 15:50 25-01-2021

Թրամփի իմփիչմենթի պատճառով ԱՄՆ կոնգրեսականները սպառնալիքներ են ստանում

ԱՄՆ իրավապահ մարմինները հետաքննում են կոնգրեսականներին ուղղված սպառնալիքները՝ կապված Կապիտոլիումում անկարգությունների հնարավոր կրկնության հետ՝ հաղորդում է [url=https://www.interfax.ru/world/746688]Ինտերֆաքսը[/url]՝ վկայակոչելով Associated Press-ին: Սպառնալիքները հիմնականում տարածվում են առցանց: Դրանց հեղինակները սպառնում են հարձակվել կոնգրեսականների վրա, երբ նրանք ժամանեն կամ լքեն Կոնգրեսի շենքը՝ մասնակցելու Սենատում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին: Գործակալության տվյալով՝ իրավապահ մարմինները պատրաստվում են բողոքի ցույցերի և անկարգությունների կրկնությանը: Որոշվել է Վաշինգտոնում թողնել Ազգային գվարդիայի հազար զինծառայողի, որոնք ժամանել էին Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու: ԱՄՆ Սենատը երկուշաբթի Ներկայացուցիչների պալատից նյութեր կստանա Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ և կսկսի քննարկել դրանք: Օրենքի համաձայն՝ մեղադրանքները ստանալուց հետո Սենատը պետք է անհապաղ սկսի իմփիչմենթի գործընթացը: Առաջին անգամ է դա տարածվում նախագահի վրա, որն արդեն լքել է պաշտոնը:

Նմանատիպ նյութեր