211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:50 25-01-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 23-ին, ժամը 13.40-ին, Երևանի Քաջազնունու և Եր. Քոչարի փողոցների խաչմերուկում մոպեդավարը վրաերթի է ենթարկել 74-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, Երևանի Եղվարդի խճուղին և Սասնա ծռերի փողոցը կապող հատվածում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ն. Տիգրանյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 00.05-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ԿԻԱ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտան» բախվել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 34-ամյա ուղևորը և «ԿԻԱ-ի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 22-ին, ժամը 22.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 01.00-ին, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 52-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Դալար գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 09.00-ին, Գյումրի քաղաքի Գայի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կապանի Սպանդարյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 29-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 03.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումովի փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 23-ին, ժամը 23.20-ին, Երևանի Բաբաջանյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 16.50-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Լեքսուսը» բախվել է կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Բաղրամյան գյուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի և Գորկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 36-ամյա վարորդը և «ՎԱԶ-2106-ի» 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 130,5-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունվարի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-211440» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110-ի» 53-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր