211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:25 25-01-2021

«Թրամփը մտադիր չէ նոր քաղաքական կուսակցություն ստեղծել»․ԱՄՆ-ի նախկին նախագահի խորհրդական

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ նոր քաղաքական կուսակցություն ստեղծել։ Այս մասին կիրակի հայտնել է [url=https://edition.cnn.com/2021/01/24/politics/trump-republican-party/index.html]CNN[/url] հեռուստաընկերությունը՝ Թրամփի նախագահական ընտրարշավի ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերին հղումով։ Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Միլլերը, մեկնաբանելով Թրամփի կողմից նոր կուսակցության ստեղծման հնարավորության մասին լուրերը, նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը «պարզ հասկացրել է, որ իր նպատակը 2022 թվականին Սենատում և Ներկայացուցիչների պալատում հանրապետականներին որպես մեծամասնություն տեսնելն է»: Միլլերն ընդգծել է, որ «այդ նպատակին ուղղված ջանքերից բացի նա ուրիշ ոչինչ չի պլանավորում»: 2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների համաձայն ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը Կոնգրեսի երկու պալատներում մեծամասնություն է ստացել: The Wall Street Journal թերթը և մի շարք այլ լրատվամիջոցներ ավելի վաղ հայտնել էին, որ Թրամփն իր համախոհների հետ քննարկել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու հնարավորությունը: Ենթադրվում էր՝ նա ցանկանում է իր կուսակցությունն անվանել «Հայրենասիրական կուսակցություն»։ Միևնույն ժամանակ CNN-ը նշել էր, որ Թրամփի խորհրդականները լուրջ չեն դիտարկել երրորդ քաղաքական ուժի ստեղծման նրա ծրագրերը։ Politico թերթն, իր հերթին, պնդում էր, որ Թրամփն իր շրջապատի մարդկանց ասել է 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Անցած չորեքշաբթի Վաշինգտոնում տեղի է ունեցել նոր նախագահի՝ դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

Նմանատիպ նյութեր