211652_close_icon
views-count3413 դիտում article-date 15:16 25-01-2021

ԿԳՄՍ նախարարությունը հստակեցրել է գարնանային արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կորոնավիրուսով պայմանավորված, ուսումնական գործընթացներում, ժամկետներում սահմանում է ոչ սատնդարտ կարգավորումներ: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը: Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս տարի գարնանային արձակուրդներ են նախատեսված առաջին և երկրորդ դասարանցիների համար: Առաջին դասարանցիների համար նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիների համար՝ մարտի 22-28-ը: «Մյուս դասարնների համարարձակուրդ նախատեսված չէ`հաշվի առնելով աշնանային մեծ դադարը: Թեպետ ընթացքում, առողջապահական իրավիճակից ելնելով, պարբերաբար քննարկում ենք անցկացնում մեր գործընկերների հետ»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնաական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Նմանատիպ նյութեր