1607 դիտում
11:05 25-01-2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 166 094 է, մահվան դեպքերինը՝ 3800
Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 58 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 094 -ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 3047 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հունվարի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 753 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3800-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 224 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 932, փաստացի բուժվողներինը՝ 7362 (մեկ օրում նվազել է 176-ով): Մեկ օրում արվել է 779 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 637 544 թեստ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
316 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
268 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
256 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր