211652_close_icon
views-count4431 դիտում article-date 11:30 25-01-2021

Ստեփանակերտի կոնկրետ շենքում հայ զոհված զինծառայողների դիեր չեն հայտնաբերվել. Արսեն Ղուկասյան

Հունվարի 24-ին որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերվել երկու մարմին: Այս մասին ուշ երեկոյան հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը: Ղուկասյանն անդրադարձել է նաև այն տեղեկություններին, որ Ստեփակերտում, կոնկրետը հասցեում պահվում են հայ զոհված զինծառայողների մարմինները: Նույն հրապարակման մեջ նշվում էր, որ այդ շենքը կապ ունի Արցախի ԱԻՆ-ի հետ: Ղուկասյանը հայտնել է, որ շենքի հասցեն իմանալուց հետո այն շղթայի մեջ են առել, հրավիրել ոստիկանության աշխատակիցների, քանի որ իրենք չեին կարող մուտք գործել այլ մարդու պատկանող տարածք: Ոստիկանների ժամանելուց հետո միասին մտել են շենք ու մանրազնին ուսումնասիրել այն: Արդյունքում որևէ դի չի հայտնաբերվել: Հավելենք, որ տեղեկություն էր տարածվել, թե երեկ ադրբեջանական կողմի հանձնված 30 անճանաչելի դիակները հենց այդ տարածքից են իրականում դուրս բերվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր