211652_close_icon
views-count2091 դիտում article-date 10:54 25-01-2021

Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները, չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորությունը փոխանցի․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ինք է ստորագրել թաղապետի լիազորություններն իրեն փոխանցելու կարգադրությունը։ Խաժակյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի: Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր վրա է վերցնում թաղապետի լիազորությունները: Չկա՛ քաղաքապետ, չկա՛ թաղապետ, որ լիազորություն փոխանցի: Դա անում է թաղապետի տեղակալը՝ իր ձեռամբ: Այս իշխանության մի մասը պատասխանատվության է կանչվելու անհագ և ապաշնորհ կոռուպցիայի համար, իսկ մյուսը՝ անգրագետ վարչարարության»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նման իրավական «գրագիտություն» նույնիսկ ամենավատ համատիրությունում չեք տեսնի: Թաղապետի տեղակալը մեկ կարգադրությամբ իր...

Posted by Դավիթ Խաժակյան/Davit Khazhakyan on 2021 թ. հունվարի 24, կիրակի

Նմանատիպ նյութեր