211652_close_icon
views-count1164 դիտում article-date 11:24 25-01-2021

Շվեդիան կփակի սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ COVID-19-ի բրիտանական շտամի բռնկում է

Շվեդիայի իշխանությունները որոշել են մինչև փետրվարի 14-ը փակել սահմանները Նորվեգիայի հետ, որտեղ արագորեն տարածվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210124/koronavirus-1594384399.html?fbclid=IwAR0asL0Hscj7bqPgSnIl0qFETVlmNVzhdY8xMh957WODHdIOVgkEB6CYasI]ria.ru[/url]-ն: Նշվում է՝ այս արգելքը միայն չի ազդում այն մարդկանց վրա, որոնք ապրում են մեկ երկրում, իսկ աշխատում՝ մյուսում: «Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել արգելել մուտքը Նորվեգիայից: Արգելքը կսկսի գործել այսօր և կտևի մինչև փետրվարի 14-ը»,- հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Միքայել Դամբերգը: Նա շեշտել է՝ հավանական է, որ իշխանությունները երկարաձգեն արգելքը: Շվեդիայում անհանգստանում են, որ Ներվեգիայի մի շարք համայնքներում որոշ խանութների (այդ թվում՝ ակլոհոլի վաճառքով զբաղվողների)՝ փակ լինելու պատճառով երկրի սահմանամերձ շրջանների բնակիչները կձգտեն Շվեդիա մուտք գործել: «Ռիսկը բարձրանում է, քանի որ Շվեդիայի սահմանամերձ շրջաններում ձևավորվում են մարդկանց մեծ կուտակումներ, և մեծ է կորոնավիրուսի մուտացիայի տարածման վտանգը»,- հստակեցրել է նախարարը: Բացի այդ՝ նա Նորվեգիայից ժամանող բոլոր շվեդներին կոչ է արել հանձնել կորոնավիրուսի ախտորոշման թեստ և սպասել դրա արդյունքին ինքնամեկուսացման պայմաններում: Նշենք՝ երկրում երկարաձգվել է նաև Դանիայից և Մեծ Բրիտանիայից մուտքի արգելքը:

Նմանատիպ նյութեր