211652_close_icon
views-count2190 դիտում article-date 10:07 25-01-2021

Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում Արցախում. ՌԴ ՊՆ

Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում, հայտնում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12340508@egNews]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Ըստ աղբյուրի՝ «Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու համար: Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու և մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար: Ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ: Վերջիններս էլ համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով, հայտնում է գերատեսչությունը:

Նմանատիպ նյութեր