211652_close_icon
views-count1753 դիտում article-date 09:44 25-01-2021

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ: ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»: Վերջինս կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։ Ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար ...

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Воскресенье, 24 января 2021 г.

Նմանատիպ նյութեր